News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայերի «Նոր Զարթոնք» շարժումը եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության անդամ հայերը HDP-ից պահանջում են առաջիկա ընտրություններին հայ թեկնածուներ առաջադրել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Նոր Զարթոնք» շարժումը եւ HDP-ի անդամ հայերը 2 տարբեր նամակներ են հանձնել HDP-ի՝ թեկնածուների առաջադրման խորհրդին՝ պահանջելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրել 2 հայ թեկնածու՝ մեկ կին եւ մեկ տղամարդ։

Նամակներում նշվել է, որ եթե կուսակցությունը բավարարի իրենց պահանջները, հայ համայնքն ավելի մեծ աջակցություն ցույց կտա HDP-ի նախընտրական արշավին։

Նշենք, որ Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ