News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կրեմլի աշխատակիցների աշխատավարձերը կկրճատվեն 10 տոկոսով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, հրավիրած օպերատիվ խորհրդակցությանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Վլադիմիր Պուտինը խորհրդակցության օրակարգից դուրս Անվտանգության խորհրդի անդամներին տեղկացրեց նախագահի աշխատակազմի անդամների աշխատավարձը 10 տոկոսով կրճատելու իր որոշման  մասին»,- հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ այլք, գրում է ՏԱՍՍ_ը։

Ըստ առկա վկճակագրության՝ 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ նախագահի աշխատակազմի անդամների աշխատավարձը միջինում կազմել է 216.411 հազար ռուսական ռուբլի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ