News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում 7-ամյա տղայի մայրը սարսափի մեջ էր հայտնվել՝ տեսնելով իր տղայի լեզվի վրա Warhead Juniors սառնաշաքարից առաջացած անցքը։ Խնձորաթթվով գերհագեցած կոնֆետները այրել էին երեխայի լեզուն եւ անցք բացել նրա վրա։ Այս մասին գրում է Stuff-ը։

Տղայի մայրը վնասված լեզվի լուսանկարը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում եւ գրել. «Ես պարզապես չէի կարող չկիսվել այս լուսանկարով։ Ահա թե ինչ է տեղի ունեցել Լաչլանի հետ   Warhead Juniors  սառնաշաքարն ուտելուց հետո; Նա դեռ երկար ժամանակ չի կարող ծամել»,- գրել է կինը, մեջբերում է Vesti-ն։

ԱՄՆ-ում արտադրվող կոնֆետի տուփի վրա նշված է եղել, որ «սառնաշաքարի չարաշահումը կարող է վնասել բերանի խոռոչը»։

Նշենք, որ տղայի լեզվի վերքը մի քանի օր անց լավացել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
Ամենաշատ