News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Գիտնականները պնդում են, որ համարձակ որոշումներ ընդունելու հակվածություն ունեն ոչ միայն Աստծո գոյությանը հավատացող մարդիկ: Բարձրագույն ուժի մասին պարզ հիշատակումը մարդկանց համարձակ արարքների է մղում:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որոնց մասնակցած 900 կամավորներին երկու խմբի են բաժանել: Խմբերից մեկին խնդրել են փոքրիկ տեքստ կարդալ Աստծո մասին կամ պարզապես մասնակիցների հետ զրույցում հիշատակել են նրա անունը: Այնուհետեւ բոլոր կամավորներին խնդրել են ընտրություն կատարել. առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող արարք գործել եւ դրա համար դրամական պարգեւ ստանալ, կամ ռիսկի չդիմել եւ ոչինչ չստանալ: Արդյունքները միանշանակ ցույց են տվել, որ Աստծո մասին միայն հիշատակելը բավական է, որպեսզի մարդիկ համարձակ արարքների դիմեն:

Ըստ Gazeta-ի, մասնագետները վստահ են. իրենց հետազոտությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մարդիկ անգիտակցաբար հակված են հավատալ բարձրագույն ուժերի եւ ամենատարբեր իրավիճակներում հույս դնել նրանց օգնության եւ պաշտպանության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ