News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լիվերպուլում գտնվող տունը, որտեղ մանկությունն է անցկացրել բրիտանական սիրված The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին, Մեծ Բրիտանիայում կայացած աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ սթեռլինգով (շուրջ 231 հազար դոլար): Այս մասին գրում է բրիտանական Guardian-ը:

Countrywide Property Auctions ընկերության աճուրդը կայացել է լիվերպուլյան Cavern Club ակումբում, որտեղ կարիերայի սկզբում հաճախ ելույթ է ունեցել աշխարհահռչակ քառյակը:

Մաքքարթնիի ընտանիքը Լիվերպուլի հարավ է տեղափոխվել 1947 թվականին, երբ ապագա «բիթլը» 4 տարեկան է եղել: Այդ թաունհաուսում Մաքքարթնիները վեց տարի են ապրել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, տան նոր սեփականատիրոջ անունն անհայտ է:

2014 թվականին աճուրդում 156 հազար ֆունտ սթեռլինգով վաճառվել էր The Beatles-ի եւս մեկ անդամի՝ Ջորջ Հարիսոնի մանկության տունը: Այն գնել էր խմբի լոնդոնցի երկրպագու Ջեքքի Հոլմսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ