News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանից զբոսաշրջիկը փորձել է բուդդայական վանականներին iPhone 6 նվիրաբերել: Ըստ The Daily Mail-ի, դեպքը տեղի է ունեցել Գուանդուն գավառի Ֆոշեն քաղաքում տեղակայված տաճարում:

31-ամյա Ցուն Չուն որոշել է նվիրաբերության արկղի անցքից ոչ թե դրամ նետել, այլ սեփական սմարթֆոնը, սակայն վանականներն iPhone-ը հանել են արկղից եւ վերադարձրել տիրոջը: Ըստ Lenta-ի, նրանք հայտարարել են, որ միայն դրամական նվիրներ են ընդունում, եւ դրանք ծախսում են վերանորոգման աշխատանքների համար, իսկ հեռախոսից օգտվել չեն կարողանում:

Անհարմար իրավիճակը հարթելու համար երիտասարդը տվել է իր մոտ եղած ամբողջ գումարը եւ ներողություն խնդրել վանականներից: Սակայն ականատեսներից մեկի արած լուսանկարն արագորեն տարածվել է համացանցում: Չինական լրատվամիջոցները կապ են հաստատել երիտասարդի հետ, եւ Չուն ստիպված է եղել եւս մեկ անգամ պարզաբանել, որ չի ցանկացել վիրավորել վանականներին:

The Daily Mail-ը հիշեցնում է, որ նոր iPhone 6-ը Չինաստանում շուրջ 6 հազար յուան (970 դոլար) արժե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ