News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սփյուռքի կրթօջախներին  2014 թ. ուսումնական գրականության եւ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման  ծրագրի իրականացման համար տարվա սկզբին ուսումնասիրվել է Սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքեր, ուսումնական, մեթոդական ձեռնարկներ, մանկական գրականություն, արտադասարանական օգտագործման, ուսումնաօժանդակ նյութեր, որոնցից էլ ձեւավորվել է գրքերի ցանկը:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համայնքների, կրթօջախների հետ աշխատանքի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 100 հայտ: Սփյուռքի համայնքներում գործող մեկօրյա եւ ամենօրյա դպրոցներին, խմբերին, խմբակներին, կրթամշակութային հաստատություններին ընդհանուր առմամբ հատկացվել է 41.000 կտոր դասագիրք եւ ուսումնաօժանդակ նյութ, որից 2500 կտորը՝ էլեկտրոնային (CD,DVD), մնացած 7.500-ը պահեստավորված է: Բացի դրանից` ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից Սփյուռքի նախարարությանն է փոխանցվել 2600 կտոր գիրք: Ստացված հայտերով պահանջարկը կազմել է շուրջ 130.000 կտոր գրականություն եւ ուսումնաօժանդակ նյութ, սակայն տրամադրված նյութերը կազմել են պահանջվածի շուրջ 1/3 մասը: Եվրոպա առաքվել է 5088, ԱՄՆ՝ 5650, Ռուսաստանի Դաշնություն՝ 14.779, Ուկրաինա՝ 3391, Վրաստան՝ 10.000, Աբխազիա՝ 2092 կտոր գրականություն:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է.  «Այս ծրագիրը նախարարության ամենառաջնահերթ ծրագրերից է: Մեր կարեւորագույն խնդիրն է սփյուռքի 900-ից ավելի հայկական դպրոցները դասագրքերով բավարարելը: Չպետք է լինի որեւէ դպրոց, որի ներկայացրած հայտը անուշադրության մատնվի: Դեռեւս պահանջարկն ավելի շատ է, քան առաջարկը, բայց բոլոր հայտերը պետք է բավարարվեն»:

Տպել
Ամենաշատ