News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարող ընկերության ընտրության հարցում Անկարան առաջնայնությունը կտա տեխնոլոգիաների փոխանցմանը։ Այս մասին ուրբաթ գրել է Sabah պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմըզը անցյալ շաբաթ հայտնել էր, որ իր երկրի ստեղծած հակահրթիռային պաշտպանության համակարգը չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին։  Նախարարը նշել էր, որ այս պահին Թուրքիայի համար ամենաշահավետ առաջարկն արել է Չինաստանը։ Ավելի ուշ երկրի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը նշել էր, որ Թուրքիան մտադիր է հակահրթիռային պաշտպանության համակարգ մշակել ՆԱՏՕ-ի հետ համատեղ։

«Մենք դեռեւս չենք հրաժարվում Չինաստանի առաջարկից, սակայն եթե հրաժարվենք, ապա ընտրության դեպքում մեր առաջնայնությունը կլինի տեխնոլոգիաների փոխանցումը»,- մեջբերում է պարբերականը իր աղբյուրների տարածած հայտարարությունը։

4 մլն դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգի հեռահար զենիթահրթիռային համալիրի գնման մրցույթի մասին Թուրքիան հայտարարել էր 2009թ։  2013թ. սեպտեմբերին հաղթող էր ճանաչվել չինական CPMIEC ընկերությունը՝ առաջ անցնելով ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրողներից։ Չինաստանի հաղթանակից հետո ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերները նրա վրա ճնշում էին գործադրում, ինչի արդյունքում մրցույթի արդյունքները չեղարկվեցին։ Հայտարարված նոր մրցույթին մասնակցում են ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումն ու եվրոպական Eurosam կոնցեռնը եւ ռուսական «Ռոսոբորոնէքսպորտը», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ