News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում հայտնի Կոպենհագենի Noma ռեստորանի շեֆ-խոհարարը Տոկիոյում իր հաստատության մասնաճյուղն է բացել: Այստեղ այցելուներին կենդանի թագավորական ծովախեցգետնից պատրաստված եւ փոքրիկ սեւ մրջյուններով զարդարված ուտեստ են առաջարկում:

Ըստ Kedem-ի, ուտեստը մատուցվում է սառույցի բարձիկի վրա: Արտասովոր խորտիկի գինը 149.000 իեն կամ 1.260 դոլար է:

Noma ռեստորանում մրջյուններ օգտագործվել են նաեւ նախկինում, իսկ ճապոնացի այցելուների համար շարժվող ծովամթերքը նորություն չէ: Քննադատները, որոնք արդեն հասցրել են համտեսել այս ուտեստը, նշում են, որ մրջյունների թթուն հրաշալիորեն երկարաձգում է վարդագույն քաղցր մսի համը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ