News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության եւ Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին:

«Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» նախագիծը հայության պահանջն արվեստի լեզվով ներկայացնելու արդյունավետ միջոց է: Արվեստի գործերում Մեծ Եղեռնի արտացոլումը աշխարհին մեր պահանջը լսելի դարձնելու եւ մեկուկես միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչելու արժանապատիվ ճանապարհ է: Ցեղասպանության ճանաչման պահանջն ուղղված է ոչ միայն Թուրքիային, այլեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Չհիշելով, չպատմելով, դատապարտում չպահանջելով՝ մենք կկորցնենք մեր ինքնությունը, կդավաճանենք մեր էությանը ու նաեւ ազնիվ չենք լինի աշխարհի՝ ցեղասպանության զոհ դարձած կամ այդ վտանգի առջեւ կանգնած այլ ազգերի նկատմամբ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մինչեւ 2015 թ. հունիսի 1-ը նախագծի շրջանակում կիրականացվի 2 ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը:

1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ եւ օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու եւ նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով:

Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի մրցույթ` ՀՀ ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով:

Ս. թ. փետրվարի 24-ին եւ 25-ին Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կայացավ «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով փակ մրցույթ-ցուցադրությունը։

Ցուցադրությանն այցելեցին եւ աշխատանքները գնահատեցին մտավորականության` 20-ից ավելի ակնառու ներկայացուցիչներ` առավելապես կերպարվեստի գործիչներ.

Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան

Արեւ Սամուելյան

Կարեն Աղամյան

Արմեն Գասպարյան

Կարո Վարդանյան

Անուշ Հակոբյան

Գագիկ Ղազարյան

Ռուբեն Արուտչյան

Երանուհի Մարգարյան

Հրանտ Թադեւոսյան /Թաթոս/

Սվետլանա Պետրիկովա

Լուսիկ Ագուլեցի

Եղիշե Խերանյան

Տիգրան Արզումանյան

Հայկ Աղաբեկյան

Վերժինե Սվազլյան

Հակոբ Չոլակյան

Ջուլիետա Հակոբյան

Ռոբերտ Էլիբեկյան

Աննա Մնացականյան

Շահեն Խաչատրյան

Աշխատանքները գնահատվեցին 1-5 միավորի սահմանում` համաձայն մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքների գնահատման չափորոշիչների;

Այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից լավագույն 15-ը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով ցուցադրության մեջ: Մեկ աշխատանք էլ` Նարեկ Կնյազյանի «Վերջինը» քանդակը, ստացավ «Հատուկ» կարգավիճակ: Հեղինակը կպարգեւատրվի ՀՀ մշակույթի նախարարության եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ