News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Մոստովսկոյե շրջանում 43-ամյա կինը մարմնի 85 տոկոսը այրվելու հետեւանքով մահացել է։ Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։ Ոստիկանության տեղեկություններով՝ մարմնական վնասվածքները կնոջը հասցրել է նրա ամուսինը։

Իրավապահների հաղորդմամբ՝ կինը ապրում էր 45-ամյա ամուսնու եւ անչափահաս որդու հետ։

Ինչպես պարզել է հետաքննությունը, հունվարի 25-ին տղամարդը տուն է վերադարձել հարբած, ինչի պատճառով ամուսինների մեջ վեճ է ծագել։ Տղամարդը դուրս է եկել փողոց, տնտեսական շինությունից վերցրել բենզինով լի տարան եւ լցնելով կնոջ վրա՝ այրել։

Արդյունքում՝ տղամարդն ինքը այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։  Կինը 5 օր անց ստացած այրվածքներից մահացել էր։

Այս պահին կասկածյալը ձերբակալված է։ Հարուցվել է քրեական  գործ։ Հետաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ