News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Ավստրալիայում գաճաճ պարկամուկը փոստային պարկի մեջ 90 կմ ճանապարհ է անցել: ABC-ի հաղորդմամբ, փոստային բաժանմունքի տեսակավորող Մինլաթոն Ջեք Մեյը պատմել է, որ սկզբում իրեն թվացել է, որ պարկում մուկ կա: «Դժվար էր հասկանալ, թե ով ավելի շատ զարմացավ, ե՞ս, թե՞ պարկամուկը»,- հայտարարել է Մեյը:

Ըստ Gazeta-ի, փոստային բաժանմունքի աշխատակիցները դիմել են բնության ռեսուրսների պահպանության ծառայություն, որպեսզի պարկամկանը տուն վերադարձնեն: Ծառայության աշխատակցուհի Դեբորա Ֆերբանքի խոսքով, կենդանու մոտ ամեն ինչ կարգին է:

Ֆերբանքը նաեւ շնորհակալություն է հայտնել փոստային բաժանմունքի աշխատակիցներին, որ նրանք կարողացել են հստակ հիշել վայրը, որտեղից բերել են նամակներով լի պարկը, քանի որ այդ կենդանիները «տարածքային են»: Ընդհանուր առմամբ, կենդանին ավելի քան 200 կմ է անցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ