News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բարի քաղցած այցելուն կերել է Իսլանդիայում պատրաստված McDonald's-ի վերջին կարտոֆիլ-ֆրին: Ըստ The Daily Mirror-ի, 6 տարվա վաղեմության չիսբուրգերին անհայտ անձը ձեռք չի տվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսլանդիայում վաճառված McDonald's-ի վերջին չիզբուրգերը 6 տարվա ընթացքում գրեթե չի փոխել տեսքը: 2009 թվականին՝ Իսլանդիայում տնտեսական ճգնաժամից մեկ տարի անց, McDonald's ընկերությունը հայտարարեց այդ երկրում իր ցանցը փակելու որոշման մասին: Իսլանդական վերջին չիզբուրգերը գնել է տեղի բնակիչ Հերթուր Սմարասոնը:

Նա որոշել է չիզբուրգերն ու կարտոֆիլ-ֆրիի վերջին բաժինը պահել պլաստիկե փաթեթում: Երեք տարի անց նա դրանք փոխանցել է Իսլանդիայի Ազգային թանգարանին: Վերջերս թանգարանն այն վերադարձրել է տիրոջը: Սմարասոնն էլ որոշել է, որ ցուցանմուշը պատմական լուրջ արժեք է, եւ այն տվել է Reykjavík Bus Hostel-ին:

Ըստ Gazeta-ի, հաստատության աշխատակիցները զանգահարել են Սմարասոնին եւ ներողություն խնդրել: «Չեմ կարծում, որ փոխհատուցում կպահանեմ: Չնայած, հնարավոր է, նա շքանշանի է արժանի»,- ասել է իսլանդացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ