News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը փետրվարի 23-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Հ-6 միջհամայնքային ավտոճանապարհի Աշտարակ – Եղվարդ 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 99QR969 պ/հ ավտոմեքենան (Ս. Ս. ծնվ.1991թ.) շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Ս.-ը եւ ուղեւոր Ա. Մ.-ը (ծնվ.1993թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, այնուհետեւ` «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ