News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լեսոտոյի Թագավորությունում այսօր՝ փետրվարի 28-ին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, որոնք, ինչպես ենթադրում են դիտորդները, կարող են օգնել երկրում 2014-ի օգոստոսին կայացած ռազմական հեղաշրջումից հետո քաղաքական վիճակի կայունացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լեսոտոյում բանակը համակրում է փոխվարչապետ Մոտետժոա Մեթսինգուին, մինչդեռ ոստիկանությունը համակրում է վարչապետ Թոմաս Մոթսոահե Տաբանեին, որը հեղաշրջման փորձի նախօրեին որոշել էր փոխել բանակի գլխավոր հրամանատարին:

Նախորդ տարվա հունիսին վարչապետը ցրել էր խորհրդարանը, որն էլ ավելի էր լարել իրավիճակը իշխանության վերին էշելոններում: Հեղաշրջման փորձի արդյունքում, որի ժամանակ սպանվել էր մեկ ոստիկան, վարչապետ Տաբանեն ստիպված էր փախչել ՀԱՀ, սակայն հետո հարավաֆրիկյան հատուկ շոկատի ուղեկցությամբ վերադարձել է  հայրենիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ