News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը ոստիկանության հետախուզության նախին պետ Ռամազան Աքյուրեքի նկատմամբ կալանման որոշում է կայացրել։

Թուրքական Aksam պարբերականի փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործով Անկարայում ձերբակալված եւ Ստամբուլ տեղափոխված ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը հարցաքննությունից հետո կալանվել է։

Դինքի գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն Ռամազան Աքյուրեքի նկատմամբ առաջադրել է «անփութության պատճառով մահվան պատճառ դառնալ», «պաշտոնական փաստաթղթի կեղծել» եւ «պաշտոնական դիրքի չարաշահում» մեղադրանքներով։

Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել՝ դատական գործեր հարուցել Դինքի սպանության ժամանակ կարեւոր պաշտոններ զբաղեցնող 9 չինովնիկի նկատմամբ, որոնց թվում են Ստամբուլի նահանգային նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգյորը եւ այլք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ