News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 28-ին, լրանում է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի նախագահական մանդատը, որ կմտնի պատմության մեջ իբրեւ «ամենաաղքատ նախագահ»։

Համաձայն երկրի սահմանադրության՝ պետության ղեկավարը իրավունք չունի երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը։ Ուրուգվայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում 2015թ. մարտի 1-ին երկրի նախկին նախագահ 74-ամյա բժիշկ ուռուցքաբան Տաբարե Վասկեն կվերադառնա իշխանության 4-ամյա ընդմիջումից հետո։

Մուխիկան չի հեռանա քաղաքականությունից եւ կզբաղեցնի սենատորի պաշտոն, գրում է ՏԱՍՍ-ը։

Հեռացող ուրուգվայցի առաջնորդը հայտնի է իբրեւ Tupamaros խմբավորման անդամ, որը 1960-70 ական թթ. իշխանության դեմ զինված պայքար էր մղում՝ կատարելով ահաբեկչություններ, թալանելով բանկեր եւ առեւանգելով մարդկանց։ Կառավարական զորքերի դեմ բախումների ժամանակ Մուխիկան  6 հրազենային վնասվածք էր ստացել, ձերբակալվել եւ 14 տարի անցկացրել բանտում։ 1985թ. մարտին նա համաներումով ազատ արձակվեց՝ համոզվելով, որ իշխանությունը բռնի ուժով գրավելու մեթոդները սխալ էին։

Խոսե Մուխիկային մամուլում անվանում են «աշխարհի ամենաաղքատ նախագահ». նա նախընտրում է համեստ հագուստ եւ իր աշխատավարձի մեծ մասը տրամադրում բարեգործությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ