News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անգամ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին գրում է հայկական «Asbarez» պարբերականը:

Դրանում, մասնավորապես, ասված է. «Վարվելով հայ ժողովրդին լավ ծանոթ կերպով՝ ադրբեջանական իշխանությունները քիչ ջանքեր գործադրեցին մեղավորներին պատժելու համար, դրա փոխարեն մինչեւ հիմա փորձելով քողարկել Սումգայիթի վայրագությունները, ինչպես նաեւ հերքելով բարձրաստիճան պաշտոնյաների դերը բռնություն հրահրելու գործում: Սումգայիթում ջարդը բերեց Ադրբեջանի հայկական փոքրամասնության դեմ ավելի լայնածավալ ճնշումների՝ հանգեցնելով ժամանակին բարգավաճող Ադրբեջանի 450 հազար հայ բնակչության փաստացի ոչնչացման, որի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմը: Այդ պատերազմը հազարավոր մարդկանց մահվան հանգեցրեց երկու կողմից էլ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ավելի քան 1 մլն փախստականների ի հայտ գալուն»:

Կոնգրեսականը նշել է, որ ժամանակը չի բուժել Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում հայկական ջարդերի հետեւանքով առաջացած վերքերը: «Ընդհակառակը, հայերի հանդեպ ատելությունն ադրբեջանական հասարակությունում մեծանում է: Այդ իրավիճակը շատ լավ է արտացոլվում Ռամիլ Սաֆարովի օրինակով»,- ասել է Ադամ Շիֆը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ