News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաքվի Շատրվանների հրապարակում ոստիկանությունը ցրել է հաշմանդամների ու ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հանրահավաքը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ակցիայի շատ մասնակիցներ ձերբակալվել են: «Ցուցարարների շարքում են ղարաբաղյան պատերազմի վետերաններ, նախկին զինվորականներ ու հաշմանդամներ: Նրանք պահանջում են բարձրացնել թոշակները եւ բարելավել կյանքի պայմանները: Նրանք նաեւ հանդես են գալիս մանաթի արժեզրկումից հետո գների բարձրացման դեմ»,-հայտնում է աղբյուրը:

Բողոքի ակցիայի վայր են ժամանել հատուկ ջոկատայինները եւ ներքին զորքերի ստորաբաժանումները:

Հանրահավաքին մասնակցում է ավելի քան 100 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ