News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Այդահո նահանգի համալսարանի  մասնագետները ուսումնասիրել են չոր նախաճաշերը, որի արդյունքում պարզվել է, որ եգիպտացորենի, բրնձի, ցորենի եւ այլ փաթիլները առողջության համար վնասակար են։

Համալսարանի մասնագետները ուսումնասիրել են չոր նախաճաշերի 500 նմուշ եւ պարզել, որ դրանցում կա նյութ, որն արտադրում են բորբոսասնկերը։ Նախկինում ապացուցվել էր, որ այդ նյութը կապ ունի կենդանիների մոտ առաջացող երիկամների քաղցկեղի հետ, գրում է «Ռոսբալտ»-ը։

Խոսքն օխրատոքսին Ա-ի մասին է, որը Առողջության համաշխարհային կազմակերպության՝ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության կողմից ճանաչվել է որպես կանցերոգեն։ Սակայն դեռեւս պարզ չէ, թե որքանով է օխրատոքսին Ա-ի հանդեպ զգայուն մարդ արարածը։

Ուսումնասիրությունները պարզել են, որ վտանգավոր նյութը կա բոլոր չոր նախաճաշերի մեջ, բայց միայն վարսակի փաթիլներում է դրա քանակը 8 տոկոսով գերազանցում նորման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ