News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը ձերբակալել են Թուրքիայի կողմից սահմանը խախտած տղամարդու: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունում՝ նշելով, որ ահազանգը ստացվել է Գյումրիի սահմանապահ ջոկատի տարածքում:

Որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է քաղաքացի, որի մոտ առկա է Չեխիա մուտքի արտոնագիր:

Ռուսերեն եւ հայերեն սահմանախախտը չի խոսել, ռուս սահմանապահները նրան հանձնել են ԱԱԾ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ