News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի էջում գրել է, թե նախարարին ուղեկցում էին ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանը: Նախարարը անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին:

Հոսպիտալի պետը զեկուցել է հոսպիտալի ընդհանուր աշխատանքների, բուժզննումների, բուժօգնության եւ ստացիոնար աշխատանքների ծավալների ու բնույթի մասին: Հոսպիտալի ողջ աշխատանքներին հետեւելով ՊՆ Սեյրան Օհանյանը տվել է նաեւ համապատասխան հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ