News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Կազակների կուսակցության» պետերբուրգյան մասնաճյուղի ներկայացուցիչները կոչ են արել իրավապահներին պաշտպանել «Աջ ուժերի միության» նախկին նախագահ Իրինա Խակամադային եւ հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակին։ Դիմումը ուղարկվել է «Խոսում է Մոսկվան» ռազդիոկայանի խմբագրություն։

Կուսակցության կարծիքով, հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին սպանողները չեն կանգնի եւ կշարունակեն «սակրալ սպանությունների» շարքը։ Կուսակցությունը կասկածելի է համարել, որ Նեմցովին սպանողները կենդանի են թողել նրա ուղեկից, 23-ամյա ուկրաինուհի Աննա Դուրիցկայային։

Նշենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ