News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայի կենտրոնում հավաքվում են սպանված Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթի մասնակիցները։ Մասնակիցների մեծ մասը գալիս է ծաղիկներով, իսկ հավաքման վայրում սգո ժապավեններ եւ ռուսական դրոշի գույներով դրոշակներ են բաժանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Անվտանգությունն ապահովում են ոստիկաններ եւ հատուկջոկատայիններ, մերձակա փողոցներում կայանված են ոստիկանական մեքենաները։

Շարասյան դասավորումն ավարտվում է։ Հավաքման վայրում մի քանի հազար մարդ է, հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը։

Նշենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ