News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերուի ներքին գործերի նախկին նախարար Դանիել Ուրեստին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել 1988թ. լրագրող Հյուգո Բուստիոյի սպանությունը պատվիրելու համար։ Նրան 25 տարվա ազատազրկում է սպառնում։ Նախկին նախարարը նշել է, որ ինքն անմեղ է եւ մեղադրանքների մեջ  քաղաքական դրդապատճառներ է տեսնում։

Հյուգո Բուստիոն հետաքննում էր Պերուի լեռնային շրջաններում ապստամբների հետ զինված ընդհարումների ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը։ Նրա սպանության մեջ մեղավոր էին ճանաչվել 2 նախկին զինվորական, որոնցից մեկը Ուրեստիին մեղադրել է սպանության մեջ մասնակցելու համար։

Նշենք, որ փետրվարին հրաժարական տված Ուրեստին Պերուի կառավարության ամենահայտնի նախարարներից էր։ Հնարավոր է, նա առաջադրի իր թեկնածությունը 2016թ. նախագահական ընտրություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ