News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ Հանրային կապերի բաժնից:

Նրա փաստաբանը մոտ մեկ շաբաթ առաջ դիմել էր ՔԿՎ, որպեսզի վերջինիս տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան հետազոտություններ անցնելու:

ՔԿՎ Հանրային կապերի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ համալիր հետազոտություններ են անցկացվել թե տեղի, թե դրսի բժիշկների կողմից, որոշում է կայացվել տեղում կազմակերպել բուժումը: Այժմ Հակոբ Հակոբյանը դեղորայքային բուժում է ստանում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել խափանման միջոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ