News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ապրիլին կհայտարարի 2016-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տվյալներով՝ Քլինթոնը նախազգուշացրել է Դեմոկրատական կուսակցության հովանավորներին, որ ինքը պատրաստվում է ավելի շուտ նախագահական մրցապայքարի մեջ մտնել, քան սպասվում էր, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է, որ նախագահական քարոզարշավի անցկացման համար Հիլարի Քլինթոնը մտադիր է ստանալ մեկ մլրդ դոլար: Եթե Քլինթոնը հետաձգի պաշտոնապես պայքարի մեջ մտնելը մինչեւ ամառ, ապա չի կարող հավաքել անհրաժեշտ գումարը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ սիրում է Բուշի ընտանիքին, սակայն նաեւ համարում է, որ Հիլարի Քլինթոնը «հրաշալի նախագահ» կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ