News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամեն տարի մարտի 2-ը աշխարհում նշում են ամենաանսովոր տոներից մեկը՝ լուցկու միջազգային օրը։ Թե ինչու հենց այս օրը, դրա վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Միակ բանը, որի շուրջ միակարծիք են բոլորը, այն է, որ լուցկին տասնամյակներ շարունակ մարդու համար կենցաղում անփոխարինելի իրերից մեկն է։ Այսօր էլ մեր կյանքում լուցկին իր ուրույն դերն ունի իբրեւ կրակ հայթայթելու ամենաէժան միջոց։ Վառելով լուցկին՝ մենք չենք էլ մտածում այդ փայտե ձողիկի հայտնաբերման զարմանալի պատմության մասին։

Հին ժամանակներում կրակ հայթայթելը բարդ գործ էր։ Այն ստանում էին շփման կամ քարերի հարվածներից ստացվող կայծերի միջոցով։ Եւ նույնիսկ կայծքարի հայտնաբերումից հետո կրակ վառելը բավականին ջանքեր էր պահանջում, քանի որ այդ սարքից կայծ հանելը տհաճ երեւույթ էր։ Եւ միայն հետո մարդիկ մտածեցին չորացած մարխը  նախապես հալած ծծմբի մեջ մտցնելու մասին։ Հետո այդ սնդիկե գլխիկը սեղմում էին աբեթին, որը վայրկենապես բռնկվում էր, ինչ էլ այրում էր ամբողջ մարխը։ Այսպես առաջացավ առաջին լուցկին, որի վրա բեւեռված էր քիմիկոսների ուշադրությունը։ Նրանցից շատերը զբաղվում էին լուցկու կատարելագործմամբ՝ դրանք ավելի հարմարավետ եւ անվտանգ դարձնելու համար, գրում է Calend-ը։

Լուցկին մեծ առաջընթաց ունեցավ ֆոսֆորի հայտնագործությունից հետո։ Գերմանացի գիտնական Գանկվիտցը ստեղծեց ծծմբի ծածկույթով լուցկի, որը բռնկվում էր ֆոսֆորե տուփի հետ շփման արդյունքում։ Իսկ 18-ր դ դարի վերջին ֆրանսիացի գիտնական Բերտոլեն հայտնագործեց կալիումի քլորատը ( առավել հայտնի որպես բերտոլետի աղ)՝ ապացուցելով, որ կրակը կարող է դառնալ այլ քիմիական ռեակցիա արդյունք, եթե ծծմբաթթուն կաթեցնեն բերտոլետի աղի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ