News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունաստանը շարունակում է պնդել Եվրամիության եւ միջազգային վարկատուների առջեւ պետության պարտքը մասնակիորեն ներելու անհրաժեշտության մասին։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

«Ֆինանսական օգնության ծրագիրը 4 ամիս ժամկետով երկարաձգելը հնարավորություն տվեց Աթենքին նորից բարձրացնել Հունաստանի պարտքը ներելու պահանջը։ Մենք հասել ենք բանակցությունների առաջին փուլում մեր առջեւ դրված նպատակներին»,- հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռուստատեսությամբ ունեցած իր ելույթի ժամանակ։

Ըստ նրա՝ Աթենքն այժմ կարող է բանակցություններ վարել վարկային պայմանագրի պայմանների շուրջ առանց շանտաժի։ Ցիպրասի խոսքով՝ Հունաստանը մտադիր է պետական պարտքը ներելու մասին հայտ ներկայացնել իր եվրոպացի գործընկերներին, տեղեկացնում  է  «Ինտերֆաքս»-ը։

Նախկինում Բեռլինն արդեն մեկ անգամ մերժել էր պարտքի վերակազմավորման Հունաստանի խնդրանքը Այսուհանդերձ, Բունդեսթագը ուրբաթ ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել մինչեւ այս տարվա հունիս  Հունաստանին տրամադրվող միջազգային ֆինանսական օգնությունը երկարաձգելու հարցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ