Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ
Բացահայտվել է գողության` 12, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2, խարդախության` 13, յուրացման` 3, կողոպուտի եւ մաքսանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: