News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում անցկացված հարցման արդյունքների համաձայն, երկրում ամենաընդդիմադիր գործիչների եռյակում են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները, որն անվանել են «Ընդդիմադիր ըլնեմ»: Նշենք, որ հարցումն անցկացվել է 2014-ի նոյեմբերի 20-27-ին, որին մասնակցել է 1067 մարդ:

Նավասարդյանի խոսքով՝ հարցման մասնակիցներին առաջարկել են 5-բալանոց սանդղակով գնահատել, թե որքանով են թվարկված գործիչներն ընդդիմադիր:

«Այստեղ առաջատարը Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանն են, որոնք երեքն էլ հավաքել են 3,8 բալ: Գագիկ Ծառուկյանը հավաքել է 3,7 բալ, Նաիրա Զոհրաբյանը՝ 3,7 բալ, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 3,6 բալ, Լեւոն Զուրաբյանը՝ 3,4 բալ, Արամ Մանուկյանը՝ 3,3 բալ, Վարդան Օսկանյանը՝ 3,3 բալ, Հրանտ Բագրատյանը՝ 3,2 բալ, Ժիրայր Սեֆիլյանը՝ 3,1 բալ, Ստեփան Դեմիրճյանը՝ 3 բալ, Խաչատուր Քոքոբելյանը՝ 2,9 բալ, Անուշ Սեդրակյանը՝ 2,8 բալ, Պարույր Հայրիկյանը՝ 2,8 բալ, Հովհաննես Մարգարյանը՝ 2,5 բալ, Հեղինե Բիշարյանը՝ 2,3 բալ, Ռոբերտ Քոչարյանը՝ 2,2 բալ եւ Արթուր Բաղդասարյանը՝ 2,2 բալ»,-նշել է Նավասարդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
Երթը Հայաստանի թուրքացման դեմ է...
Հայաստանում ցանկանում են հեղաշրջման փորձ կատարել եւ երկիրը վերածել գավառի. «ՔՊ»
Ներքաղաքական կյանքին միջամտության փորձեր են կատարվում...
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Երթը մեկնարկել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղից։ Մինչեւ մայրաքաղաք Երևան մնացել է մոտ 40 կիլոմետր...
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
Ամենաշատ