News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպայում նախկինի պես մնում է ԱՄՆ միջուկային զենքը, որը կարող է հասնել Ռուսաստանի տարածքներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ժնեւում զինաթափմանը նվիրված կոնֆերանսում:

Նա հիշեցրել է, որ 1991-92 թվականներին, այսպես կոչված, «նախագահական նախաձեռնությունների» շրջանակում Ռուսաստանը ¾-ով կրճատել է իր ոչ ռազմավարական միջուկային զենքը, այդ միջոցները փոխանցել է ոչ լայնածավածի կատեգորիայի եւ կենտրոնացրել երկրի ազգային տարածքի կենտրոնական բազաներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա աննախադեպ միջոցառում է, որն իրականացվել է, չնայած ԵՎրոպայում նախկինի պես մնում է ԱՄՆ լայնածավալ միջուկային զենքը, որն ունակ է հասնել ռուսական տարածքներին»,-ասել է Լավրովը:

«Ավելին, իրականացվում է ամերիկյան այդպիսի սպառազինությունների արդիականացում: Ընդ որում ՆԱՏՕ-ի անդամ ոչ միջուկային մի քանի եվրոպական երկրներ ակտիվորեն մասնակցում են այսպես կոչված «համատեղ միջուկային առաքելություններին»,-նշել է Լավրովը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ