News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կադրեր «Աստծո բանակ» կրոնական կազմակերպության հավաքից

Հայաստան է թափանցել կրոնական նոր կազմակերպություն՝ ավետարանական ուղղվածության «Աստծո կամք» կազմակերպությունը, որը մայիսի 5-ից կգործի Երևան և Կապան քաղաքներում։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում կրոնական կազմակերպությունների դեմ պայքարող «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նոր կազմակերպությունը Քիշինևից Հայաստան է բերում Արմեն Առաքելյանը։

««Աստծո կամքի» հետևորդներն իրենց համարում են Քրիստոսի կամքը կատարող եկեղեցու հավատացյալներ և բարեգործություններ կատարելով՝ քարոզում իրենց աղանդը: Հավաքների ժամանակ երգում են շատ տարօրինակ երգեր, որոնք այլ ավետարանական ուղղվածության աղանդներում երբեք չեն հնչել»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստան է մտել «Աստծո բանակ» կրոնական կազմակերպությունը, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 2012թ., և որի հոգևոր հովիվն է 1985թ. ծնված Հովհաննես Ջուլֆայանը:

«Հովհաննես Ջուլֆայանն իր քարոզները սկսել է ԱՄՆ-ում, այսօր եկել է Հայաստան և Մեծամորում հիմնել «Աստծո բանակ» կրոնական կազմակերպությունը։ Այս աղանդի քարոզների ընթացքում ուրախ երգ ու պարի միջոցով իբր քրիստոնեություն է քարոզվում»,-ասաց նա։

Սևակ Հովհաննիսյանը նաև նշեց, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն արդեն փրփուրներից է կախված, և այդ կրոնական կազմակերպության շատ անդամներ դիմել են «Միացյալ երիտասարդական լիգային», որպեսզի նրանց օգնությամբ կարողանան դուրս գալ «Կյանքի խոսքից»։

«Մեզ դիմել է մոտ 100 մարդ, որոնք ցանկանում են դուրս գալ «Կյանքի խոսք» աղանդից, սակայն վախենում են բռնություններից ու սպառնալիքներից»,- նշեց Սևակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԶԼՄ-երի միջոցով ցանկանում է դիմել ՀՀ ոստիկանությանը այս հարցով զբաղվելու համար:

Տպել
Ամենաշատ