News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սրբապղծություն է համարել ընդդիմադիր գործիչ բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ «քաղաքականացված եւ սադրիչ» մեկնաբանությունները:

«Սրբապղծություն է նման ողբերգությունները, ինչպիսին Բորիս Նեմցովի ստոր սպանությունն է, օգտագործել քննչական եւ արդարադատության մարմիններին փոխարինելու փորձերի համար՝ առաջ քաշելով բացահայտ քաղաքականացված, մերկապարանոց ու սադրիչ մեկնաբանություններ»,-հայտարարել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ժնեւում ընթացող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում:

Նշենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ