News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ ակնարկներ կան Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ոչ ցանկություն ունի, ոչ էլ կարիք է տեսնում մեկնաբանելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

«Ես ուղիղ խոսքն եմ մեկնաբանում, ցսնկացած դեպքում ճիշտը ասված խոսքն է, ոչ թե ակնարկը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերող ակնարկներ կան այդտեղ:

Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում ասել է հետեւյալը. «Եւ վերջում, հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար, ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը. Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։ Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի»,-նշել է առաջին նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ