News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տաքսիների լիցենզավորման նոր կարգի դեմ բողոքող վարորդները պահանջում են մարտի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենքի դադարեցում եւ մինչեւ այդ չլիցենզավորված մեքենաների համար տուգանքների չկիրառում:  Հարյուրից ավելի տաքսու վարորդներն այս պահանջով  այսօր՝ մարտի 2-ին, հավաքվել են Կառավարության շենքի մոտ:

«Նոր օրենքով իբր 12 հազար դրամ պետք է վճարենք լիցենզավորման համար, բայց իրականում էդ գումարը ոչ թե 12, այլ 30-ից ավելի է կազմում, որովհետեւ մենակ լիցենզիա ստանալու համար չենք գումար տալու, այլեւ հաշվիչի, գազի թույլտվության ու այլ ծախսերի համար: Մարդ կա, որ ուզում է տաքսի քշի, բայց չի կարում վճարի, ընտանիք չի կարում պահի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տաքսու վարորդներից Վահե Գաբրիելյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարորդները բողոքի ակցիային եկել էին իրենց սեփական ավտոմեքնաներով, որոնք սկզբում կանգնեցրել էին ճանապարհի բանուկ մասում՝ փակելով այն: Վարորդների մի մասը մեքենաները այլ վայր տեղափոխեց դեպքի վայր ժամանած՝ Երեւանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանի հորդորներից հետո: Այս պահին հրապարակում գտնվող՝ մեծ թվով ոստիկանները շարունակում են բարձրախոսով հորդորել հեռացնել ավտոմեքենաները, զգուշացնելով, որ չանելու դեպքում դրանք  կտեղափոխեն ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Ցուցարարներին մոտեցավ Տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը , որը նրանց համոզեց 5 հոգանոց խմբով մտել Կառավարության շենք՝ հարցն այնտեղ իրենց հետ քննարկելու համար:

Նշենք, որ տաքսիների լիցենզավորման նոր կարգի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշերը կրկին փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազար դրամը (ամենաթանկը Երեւան քաղաքում է), որի մեջ ներառված են պետական հարկերը, եւ լիցենզիայի տուրքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ