News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ձերբակալված 51-ամյա հայ գործարար Խորեն Ղազարյանին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել 41-ամյա կնոջ եւ 9-ամյա աղջկա սպանության գործով։ Այս մասին հատնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ 

Ողբերգությունը տեղի էր ունեցել փետրվարի 14-ի գիշերը Ղազարյանի բնակարանում։ Դեպքի վայր ժամանած փորձագետները պարզել են, որ դանակով հասցված հարվածները քաոտիկ բնույթ են կրում, ինչպես լինում է հանկարծակի բռնկված վեճի ժամանակ, իսկ 9-ամյա աղջիկը սպանվել է որպես պատահական վկա։ Ըստ փորձագետների՝ Ղազարյանը սպանությունից հետո ցնցուղ է ընդունել, նետել արյունոտ դանակը սպասք լվանալու մեքենայի մեջ եւ փակելով դուռը ներսից՝ դուրս է եկել տանիքում տեղակայված ձմեռային այգու միջոցով։ Բոլոր այս գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ մարդասպանը լավ ծանոթ է եղել տանը եւ վստահ է եղել, որ այնտեղ ոչ ոք չկա։

Իրավապահները Ղազարյանի ցուցմունքներում անհամապատասխանություններ են նկատել։  Բացի այդ ստի դետեկտորի ստուգումն անցնելուց հետո մասնագետները եկել են այն եզրակացության, որ հենց Ղազարյանն է սպանել կնոջն ու աղջկան։

Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել սպանության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Ամենաշատ