News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները, հետազոտելով Սենեբկայ փարավոնի մնացորդները, որի դամբարանը հայտնաբերվել է մեկ տարի առաջ, հանգել են եզրակացության, որ նա իր մահով չի մահացել:

2014 թվականին Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների խումբը Աբիդոսի շրջանում Սենեբկայ փարավոնի դամբարանն էր հայտնաբերել, որի անունը գրված է եղել դամբարանի պատին: Ուսումնասիրելով մնացորդները՝ գիտնականները որոշել են, որ փարավոնի հասակը եղել է շուրջ 1.80 մետր, իսկ տարիքը՝ 35-49 տարեկանի սահմաններում:

Informing-ի փոխանցմամբ, գիտնականները փարավոնի կմախքի վրա բռնի մահվան հետքեր են հայտնաբերել: Կմախքի տարբեր հատվածներում 18 վնասվածք է եղել: Մասնագետները ենթադրում են, որ այդ վնասվածքները փարավոնը կարող էր ստանալ մարտի ժամանակ, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Հետազոտողները նաեւ նշել են, որ դամբարանն ու փարավոնի ոսկորները լավ վիճակում չեն եղել, ինչը վկայում է, որ հնագույն ժամանակներում դամբարանը թալանվել է: Երկարատեւ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, թե հատկապես ինչ զինատեսակով են վիրավորել Սենեկբայ փարավոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ