News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան  Ռիչարդ Միլսին:

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե օմբուդսմենը շնորհավորել է պարոն Միլսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են օմբուդսմենի գրասենյակի եւ ԱՄՆ դեսպանության միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով  մարդու կյանքի իրավունքին սպառնացող վտանգի առկայությանը եւ տարածաշրջանում իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող դիվերսիաների ու սադրանքների առնչությամբ եւ եւս մեկ անգամ կարեւորել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Դեսպանը, կարեւորելով  Պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել օմբուդսմենի գրասենյակի եւ ԱՄՆ դեսպանության միջեւ արդեն իսկ ձեւավորված գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ