News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մադերա անունով կույր շանը, որը 40 աստիճան սառնամանիքին կորել էր, երկու շաբաթ անց վերադարձրել են տիրոջը: Ըստ The State-ի, այդ ամբողջ ընթացքում կենդանին թափառել է Ալյասկայի Էսթեր քաղաքի անտառներում:

Շունը կորել է փետրվարի կեսերին, երբ տերը՝ Էդ Դեւիսը, Մադերայի ուղեկցությամբ տնից ոչ հեռու անտառում հեծանիվով զբոսնել է:

Lenta-ի փոխանցմամբ, երկու շաբաթ անց Կոնստանտին Խրուլյով անունով տղամարդը շանը տուն է բերել, իսկ Դեւիսին խնդրել է կենդանուն վերադարձնելու դիմաց 100 դոլար նվիրաբերել անտուն կենդանիների ապաստանին: Դեւիսը որոշել է 250 դոլար փոխանցել:

Էդ Դեւիսը պատմել է, որ Մադերան 6.5 կգ նիհարել է, սակայն ընդհանուր առմամբ առողջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ