News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) 2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարել է Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման 18 մրցույթներ։

 Մրցույթի հայտարարման օրվանից, այսինքն՝ հուլիսի 20-ից սկսած 83-րդ օրվանից մինչև 93-րդ օրը (հոկտեմբերի 10-20-ը ընկած ժամականահատվածում) մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը:

Սահմանված կարգի համաձայն՝ մասնակիցների ցանկը կհրապարակվի ՀՌԱՀ-ի կայքում` 2010թ. հոկտեմբերի 22-ին։ Lիցենզավորված անձի ընտրությունը տեղի կունենա 2010թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 11-ին:

Նշենք, որ այսօր հայտարարվել է թվային հեռարձակմամբ հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու 5 մրցույթ եւ թվային հեռարձակմամբ հանրապետական սփռման եթերային վերահեռարձակում իրականացնելու 1 մրցույթ։

Երեւանում հեռարձակելու համար հայտարարված մրցույթների թիվը ընդհանուր առմամբ 9 է, որոնցից 3-ը նախատեսվում են եթերային վերահեռարձակում իրականացնելու համար։

Մյուս 6 մրցույթներից 1-ը ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռարձակում իրականացնելու համար է, մնացած 5-ը՝ թեմատիկ ուղղվածության. ժամանցային, երիտասարդական, երաժշտական, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական, ինչպես նաեւ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական։

Բացի այդ, հայտարարվել է թվային հեռարձակման ցանցի միջոցով մարզային սփռման, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստահեռարձակողների լիցենզավորման 3 մրցույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ