News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հավանայի հիվանդանոցներից մեկում 90 տարեկան հասակում մահացել է Նատալյա Ռեվեւելտա Կլեվսը, որը երկար տարիներ եղել է կոմանդանտե Ֆիդել Կաստրոյի սիրելին: Այս մասին հաղորդում է El Nuevo Herald պարբերականը: Նախկին հեղափոխական կինը նախորդ տարի կաթված էր ստացել:

Ռեվուելտան, ով ավելի շատ հայտնի է որպես Նատի, եղել է Կաստրոյի գլխավորած «Շարժում հուլիսի 26»-ի անդամ: Կոմանդանտեն նրան հանդիպել է 1952 թվականին: Հենց Նատիի տանն է պլանավորվել Մոնկադի զորանոցի վրա հարձակումը, որը սկիզբ դրեց Կուբայի հեղափոխությանը, հաղորդում է Associated Press-ը:

Նատին ամուսնացած էր, համարվում էր իր ժամանակի գեղեցկուհիներից մեկը եւ բավական հարուստ էր: Կաստրոյին աջակցելու համար նա հեղափոխականներին է տվել իր անձնական խնայողությունները եւ իր զարդերի վաճառքից ստացված գումարը: Նա ակտիվ գրագրության մեջ էր Կաստրոյի հետ՝ վերջինիս բանտարկության եւ Մեքսիկայում եղած ժամանակահատվածում:

1956-ին զույգն արտամուսնական երեխա է ունենում՝ Ալինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ