News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սագամար» ՓԲԸ-ն մտադիր է ՀՀ Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավարը ընդլայնել եւս 70 հեկտարով, եւ այդ տարածքը շահագործել բաց եղանակով: Այս մասին «ԷկոԼուրին» տեղեկացրեց Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը:

Իր այս մտադրության մասին ընկերությունը իրազեկեց փետրվարի 23-ին Արմանիսում անցկացված քննարկման ժամանակ, որին ներկա էին «Սագամար» ընկերության տնօրինությունը, Ստեփանավանի քաղաքապետարանի, բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը: Վերջինիս խոսքով` բնակիչներից քննարկմանը գրեթե մարդ չկար:

Մանյա Մելիքջանյանը նաեւ նշեց, որ ընկերությունը չի ներկայացրել որեւէ նախագիծ, այլ պարզապես բանավոր նշել է, որ հանքավայրի տարածքը կընդլայնվի 70 հեկտարով, որից 40 հեկտարը դեպի Արմանիս, 30 հեկտարը՝ դեպի Ուրասար: Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցությանը, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք պարտավորվում են առավելագույնս նվազագույնի հասցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` կիրառելով վերջին ժամանակակից սարքավորումները:

Տպել
Ամենաշատ