News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը երկուշաբթի այցելել է Հյուսիսային Կորեայի ՌՕՈՒ 447 զինվորական մասն ու Կորեական ժողովրդական բանակի ՀՕՊ տեղամասը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Հյուսիսկորեացի առաջնորդը այնտեղ գտնվող հուշաքարի մոտ հարգել է 2009թ. ապրիլի 5-ին զոհված 5 կորեացի օդաչուների հիշատակը։

«Հուշաքարը կառուցվել է կուսակցության հրամանը կատարելու համար մահվանը մարտահրավեր նետած հերոս օդաչուների հիշատակին»,- հայտարարել է Կին Չեն Ընը՝ հավելելով, որ կուսակցությունը հպարտանում է 441 զինվորական մասին հաջողություններով։

Որպես խրախուսանք՝ Կիմ Չեն Ընը լուսանկարվել է զինվորական մասի ողջ անձնակազմի հետ, որի գտնվելու վայրը գործակալությունը չի հայտնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ