ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ մարտի 3-ին, ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: