News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չադի զորքերը երկուշաբթի գրավել են Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Դիկվա քաղաքը, որը մինչ այդ գտնվում էր «Բոկո Հարամի» գրոհայինների հսկողության տակ։ Այս մասին գրում է Reuters-ը։

«Մենք հսկողություն ենք հաստատել քաղաքի վրա»,- հայտարարել է գնդապետ Ազեմ Բերմանդուան։

Մարտերի ժամանակ Չադի բանակը կորցրել է 1 զինվոր։ «Բոկո Հարամի» կուրուստները զգալիորեն շատ են, սակայն կոնկրետ թիվը հայտնի չէ, գրում է Gazeta-ն։

Իր հերթին իսլամիստների դեմ պայքարող Նիգերի բանակը շաբաթ օրը ոչնչացրել էր խմբավորման 6 գրոհայինների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ