News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես ինձ պատիվ չեմ համարում ինչ-որ մեկի թույլ տված արտահայտությանը պատասխանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկ Ռուբոն»)՝ մեկնաբանելով իր գործընկեր Աբրահամ Մանուկյանի խոսքերը, թե «Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ի՞նչ հակասություն պիտի ունենան»:

Նա նշեց, որ կան կանայք, որոնք հաճախ կյանքում շատ պատասխանատու հարցերում ավելի կողմնորոշիչ եւ  կարեւոր դերակատարում ունեն, քան տղամարդիկ: «ԲՀԿ-ի գործունեության ողջ ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Նառան իր կին տեսակով ավելի տղամարդ գտնվեց, քան շալվար հագնող շատ տղամարդիկ»,-ասաց պատգամավորը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ  ԲՀԿ-ում՝ կուսակցությունում, քաղաքական խորհրդում, խմբակցությունում պիտի տիրի փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտ, յուրաքանչյուր ոք բազմակարծության պայմաններում պետք է ազատ արտահայտի իր կարծիքը եւ դիրքորոշումը, կուսակցության կանոնադրությունը եւ ՀՀ օրենսդրությունն էլ պիտի ընդգրկեն այն շրջանակները, որոնց մեջ այդ գործունեությունը տարածվի, որեւէ այլ բան լինել չի կարող:

«Ես իմ կին գործընկերներին կին եմ անվանում, ոչ թե կնիկ, նրանք եւս ունեն կարծիք արտահայտելու, իրենց կողմից ներկայացվածը քննարկումների օրակարգ մտցնելու հնարավորություն եւ իրավունք: Եւ յուրաքանչյուրի նկատմամբ, այդ թվում՝ կանանց նկատմամբ, պարտավոր են լինել հարգալից, դա միանշանակ կուսակցության քաղաքական թիմի դիրքորոշոմն է, իմ անձնական խոր համոզմունքն է, ես անձամբ թույլ չեմ տալու, որպեսզի այլ ձեւաչափեր լինեն, այլ մթնոլորտ ինձ համար չի կարող լինել»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր Աբրահամ Մանուկյանին՝ փորձելով պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ նա լքելու է ԲՀԿ-ն: «Դեռ կորոշեմ, համագումարը թող լինի»,-ասել էր Աբրահամ Մանուկյանը: Նա նշել է, որ մինչեւ համագումարը դա չի լինի, բայց դրանից հետո հնարավոր է դուրս գա ԲՀԿ-ից:

Արդյոք դա պայմանավորված է ԲՀԿ նախագահի ընտրությամբ, նա նշել է, որ դա կասի իր հայտարարության մեջ: Դիտարկմանը, թե հակասություններ ունի՞ ԲՀԿ առաջնորդի հավանական թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ, պատգամավորն այսպես է պատասխանել. «Ես ընդհանրապես ոչ մեկի հետ հակասություն չունեմ: Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ես ի՞նչ հակասություն պիտի ունենամ»: Կանանց հետ հակասություններ չե՞ն ունենում՝ մեր նկատառմանը նա կարճ է պատասխանել՝ «ոչ»: Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Աբրահամ Մանուկյանին չի պատասխանելու, նրան կպատասխանեն իր տղամարդ գործընկերները

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ