News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 21-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Արտաշես Ա.-ին, 1994 թ. ծնված Գեւորգ Ա.-ին եւ 1993 թ. ծնված Ցոլակ Հ.-ին բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաեւ, որ վերջիններս 2014 թ. նոյեմբերին 1950 թ. ծնված Արտավազդ Օ.-ի տան բակում կայանված «ՄՏԶ-80» տրակտորից գողացել են վերջնամասի կցման թեւերը` պատճառելով մոտ 90.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաեւ, որ նրանք փետրվարի 7-ին, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին հանելով, մտել են 1941 թ. ծնված Մյասնիկ Մ.-ին պատկանող, Նալբանդյան գյուղում գտնվող տան ննջասենյակ եւ այնտեղից գողացել ռադիոընդունիչ, այնուհետեւ դռան փականը կոտրելով մտել են տանը կից օժանդակ շինություն եւ գողացել գինի ու օղի, ավտոմեքենայի փոխանցման տուփ եւ ջեռուցման համակարգ` շարժիչով, սրաքար` շարժիչով, պղնձյա մալուխ, կացին եւ սղոց` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ