News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 3-ին, առավոտից Կառավարության մոտ հերթական անգամ բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիներին գործադիրից այդպես էլ ոչ ոք չմոտեցավ։ Նրանք հեռացան՝ խոստանալով հինգշաբթի առավոտյան նորից հավաքվել Կառավարության մոտ՝ վարչապետից պահանջելու աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց ներկայացնել։

«Հինգշաբթի առավոտյան նորից հավաքվելու ենք Կառավարության մոտ՝ պնդելու մեր պահանջը՝ մեր աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույցը։ Պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ հասնենք մեր նպատակին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ