News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանում 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 21 անօթեւանի: Նրանցից 14-ը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված մեկ անձ, տեղափոխվել են անօթեւանների ժամանակավոր կացարան։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, հայտնաբերված  2 անօթեւան տեղափոխվել են հոգեբուժական հաստատություններ, մեկը՝ ստացիոնար բժշկական գիտական կենտրոն, որտեղ բուժումը ստանալուց հետո կտեղափոխվի կացարան, մեկին հաշտեցրել են ընտանիքի հետ եւ վերադարձրել տուն, երկուսին բնակեցրել են  ծանոթների մոտ, մեկի բնակության խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ։

Ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ քաղաքապետարանը համագործակցում  է ոստիկանության  եւ սոցիալական մասնագիտացված հաստատությունների հետ։

Ներկայում  Վարդաշենում գտնվող հայ-դանիական  «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի   անօթեւանների  ժամանակավոր  կացարանում գտնվում  է 98 անձ, որոնցից  10-ը  քրեակատարողական հիմնարկներից  ազատվածներ  են։

Տպել
Ամենաշատ